Դռան Խելացի Փականներ

Ժամանակակից մուտքի կառավարման լուծումներ՝ մատնահետքի, դեմքի ճանաչման, քարտի և հեռակառավարման հնարավորությամբ

ՄԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

T-110-lock

T-110-lock

Սա մատնահետքով, գաղտնաբառով և IC քարտով կառավարվող թվային դռան փական է՝ ադմինիստրատորական և օգտատերերի բազմաստիճան կառավարման համակարգով։

  • Ճկուն մուտքի կառավարում
  • Անվտանգության մեխանիզմներ
  • Հուսալի աշխատանք
  • Մատնահետքի հնարավորություն
  • Գաղտնաբառով մուտք (6-8 նիշ)
  • IC / ID սենսորային քարտերի կիրառում
  • Հեռակա բացում հավելվածի միջոցով (Remote Unlocking)
  • Ժամանակավոր գաղտնաբառերի տրամադրում (Temporary Password)
  • Համակցված մուտքի հնարավորություն (Combined Unlocking)
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
T-1010-lock

T-1010-lock

Սա բազմաֆունկցիոնալ դռան խելացի փական է, որը հնարավորություն է տալիս բացել դուռը դեմքի ճանաչման, ափի, մատնահետքի, գաղտնաբառի կամ քարտի միջոցով՝ ապահովելով անվտանգության ու հարմարավետության բարձր մակարդակ։

  • Բազմակի նույնականացում
  • Խելացի կառավարում և անվտանգություն
  • Ինքնավար սնուցում
  • Մատնահետքի ճանաչում (360 աստիճան անկյուն)
  • Touch ստեղնաշարով գաղտնաբառ (6-8 նիշ)
  • Հակալրտեսման վիրտուալ գաղտնաբառ (մինչև 16 նիշ)
  • IC / ID քարտերով արագ մուտք
  • Հեռակա բացում Tuya հավելվածով (Remote Unlocking)
  • Ժամանակավոր առցանց և օֆլայն գաղտնաբառեր
  • Երկփուլանի համակցված բացման ռեժիմ
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
T-1111-lock

T-1111-lock

Սա մատնահետքով, գաղտնաբառով, IC քարտով և Tuya հավելվածի միջոցով Wi-Fi կապակցմամբ կառավարվող դռան խելացի փական է՝ մեխանիկական բանալու պահուստային տարբերակով։

  • Բազմակի նույնականացում
  • Խելացի կառավարում և անվտանգություն
  • Ինքնավար սնուցում
  • Մատնահետքի ճանաչում (360° անկյուն, կիսահաղորդչային սենսոր)
  • Սենսորային ստեղնաշարով գաղտնաբառ (6-8 նիշ)
  • Գաղտնիության պաշտպանություն՝ 16 նիշանոց վիրտուալ կոդով (Anti-peep)
  • IC / ID սենսորային քարտերով արագ բացում
  • Հեռակա բացում Tuya հավելվածով (դռան զանգի հարցումով)
  • Ժամանակավոր առցանց և օֆլայն գաղտնաբառերի գեներացում
  • Անվտանգության ուժեղացված համակցված բացման ռեժիմ (Combined Unlocking)
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

Անվտանգության Բարձր Մակարդակ

Կենսաչափական նույնականացում և բազմաստիճան պաշտպանության մեխանիզմներ՝ ձեր տան և գրասենյակի անվտանգության համար

Ժամանակակից Տեխնոլոգիաներ

Մատնահետքի, դեմքի և ափի ճանաչման, ինչպես նաև Wi-Fi հեռակառավարման հնարավորությամբ խելացի փականներ

Մասնագիտական Տեղադրում

Մեր որակավորված մասնագետները ապահովում են ճշգրիտ և հուսալի տեղադրում ցանկացած տեսակի դռան համար

Լիարժեք Սպասարկում

Խորհրդատվությունից մինչև տեղադրում և տեխնիկական աջակցություն՝ մենք ուղեկցում ենք ձեզ ամբողջ ընթացքում

Երաշխիք և Հուսալիություն

Բոլոր փականները տրամադրվում են երաշխիքով՝ երկարաժամկետ և անխափան աշխատանք ապահովելու համար

Անհատական Լուծումներ

Ընտրում ենք և հարմարեցնում ենք համակարգը՝ հաշվի առնելով ձեր կոնկրետ կարիքներն ու պահանջները

0
ՆԱԽԱԳԾԵՐ
0
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
0
ՏԱՐԻՆԵՐԻ ՓՈՐՁ
0
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

T-110-lock

T-110-lock

Սնուցում
4 × AA (1.5V) ալկալային մարտկոց
Ցածր լիցքի ազդանշան
Առաջին նախազգուշացումից հետո՝ ~100 բացում
Նույնականացման եղանակներ
Մատնահետք, գաղտնաբառ, IC քարտ
Ադմինիստրատորների քանակ
Մինչև 9 խումբ
Գաղտնաբառի երկարություն
6-8 նիշ
Սխալ փորձերի սահմանափակում
5 սխալ փորձից հետո՝ 90 վայրկյան արգելափակում
Աշխատանքային ջերմաստիճան
-25°C ~ 60°C
Խոնավություն
20% ~ 90% ՀՌ
Արտակարգ բացում
Մեխանիկական բանալի
Ապահովություն նոր մակարդակում

Բացման բազմազան եղանակներ՝ մեկ դռան համար

Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը՝ սկսած կենսաչափական տվյալներից մինչև ավանդական մեթոդներ։

Բոլոր բացման եղանակները մեկ տեսանյութում

Ճանաչեք Ձեր խելացի կողպեքը

Վեց տարբեր եղանակ՝ դուռը բացելու համար։ Ընտրեք Ձեզ հարմարը, կամ օգտագործեք բոլորը՝ իրավիճակին համապատասխան։

ՄատնահետքԿիսահաղորդչային սկաներ՝ ակնթարթային ճանաչման համար
ՀեռակառավարումԲացեք դուռը հեռախոսի հավելվածից ցանկացած վայրից
Ժամանակավոր կոդՍտեղծեք մեկանգամյա կոդ հյուրերի համար
IC քարտԲացեք դուռը մեկ հպումով քարտի միջոցով
Մեխանիկական բանալիClassic տարբերակ՝ որպես պահուստային եղանակ
USB վթարային սնուցումՄարտկոցի լիցքաթափման դեպքում՝ արտաքին սնուցում USB-ով

Հաճախակի տրվող հարցեր

Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իմանալ մեր խելացի փականների մասին

Այո, համակարգը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամրագրման համար ստեղծել անհատական ժամանակավոր մուտքի կոդ, որը գործում է միայն հյուրի գտնվելու ընթացքում։ Կոդը կարող է ավտոմատ ակտիվանալ ժամանման պահին և ապաակտիվանալ մեկնելուց հետո՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ մուտք առանց բանալիների փոխանցման։ Սա իդեալական լուծում է Booking.com-ով, Airbnb-ով և այլ հարթակներով օրավարձով տրվող բնակարանների ու տների համար։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք մասնագիտացած ենք մուտքի խելացի կառավարման համակարգերում՝ առաջարկելով կենսաչափական նույնականացմամբ (մատնահետք, դեմքի և ափի ճանաչում), քարտային և հեռակառավարվող փականներ, ինչպես նաև տուռնիկետային լուծումներ գրասենյակների, հյուրանոցների, համալսարանների և արտադրական տարածքների համար։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է անհատական մոտեցմամբ՝ խորհրդատվությունից և տեղադրումից մինչև երկարաժամկետ տեխնիկական սպասարկում։

Դռան խելացի փական մատնահետքի սկաների և թվային ստեղնաշարով

Կապ մեզ հետ